Հայերեն   English   Русский  

​Դեղձը սթրեսի, իսկ ելակը` տոնուսի համար


  
դիտումներ: 2425

Պարզվում է, որ մթերքների օգտակար հատկությունները մեծ մասամբ պայմանավորված են դրանց գույնով:

Ահա այդ գունավոր մենյուն.

կարմիր մթերքները (բազուկ, բուլղարական տաքդեղ, ելակ, լոլիկ) խթանում են նյութափոխանակությունը, բարելավում արյան շրջանառությունը, բարձրացնում աշխատունակությունը: Սակայն դրա ավելցուկը կարող է գերգրգռվածություն ու քնի խնդիրներ առաջացնել:

Նարնջագույն մթերքները (արմավ, դեղձ, ծիրան, դդում, նարինջ, մանդարին, գազար) օգնում է նյարդային բջիջների վերականգնմանը, մկանային հյուսվածքի թարմացմանը, խթանում են միզասեռական ուղին, բարձրացնում տրամադրությունը, նպաստում հոգնածության ու անկումային տրամադրության հաղթահարմանը, հանգստացնում գլխացավը:

Դեղինը` (կիտրոն, արքայախնձոր, խնձոր, բանան, եգիպտացորեն, դեղնուց, պանիրներ) խթանում են մարսողությունը, բարելավում ախորժակը, էներգիա հաղորդում ու նպաստում արյան մաքրմանը:

Սպիտակը (կաթ, կաթնամթերք, կաթնաշոռ, բրինձ, սխտոր, ծաղկակաղամբ) հանգստացնում են, նյարդայնությունը վերացնում ու օրգանիզմից դուրս բերում թույները:

Կանաչը (բրոքոլի, կանաչ ոլոռ) սնուցում է ուղեղը, բարձրացնում ակտիվությունը, թուլացնում լարվածությունը: Քլորոֆիլը, որ կա կանաչ պտուղ-բանջարեղենում, խթանում է էրիթրոցիտների մշակումը (արյան կարմիր մարմնիկներ), ակտիվացնում իմունային համակարգը:

Կապույտը (մուգ խաղող, հաղարջ, սալոր, կարտոֆիլի մուգ-մանուշակագույն տեսակը) կենսաբանորեն ակտիվ նյութեր է պարունակում` անտոցիաններ, որոնք արյունատար անոթներն ու տեսողությունն են պաշտպանում:

Տորոնտոյի համալսարանի գիտնականները մի զվարճալի փորձ են կատարել. կամավորների խմբին նստեցրել են շքեղ սպասքով ու ախորժալի ուտելիքներով լցված սեղանի շուրջ: Ու երբ մարդիկ սկսել են ախորժակով ուտել, հանկարծ սովորական լույսի փոխարեն միացրել են կանաչ, կապույտ ու կարմիր լամպերը, որոնցից մթերքներն անճանաչելիորեն փոխել են գույնը:

Հետևանքը եղավ այն, որ կամավորների մեծ մասը պարզապես չկարողացավ մի պատառ անգամ ուտել. քաղցրն անհամ էր թվում, թթուն` դառը: Ահա դրանից էլ հանգեցին այն եզրակացության, որ համային ռեցեպտորներն աշխատում են տեսողության հետ սերտ փոխազդեցությամբ, ու գույնը, փաստորեն, նույնքան կարևոր է, որքան համը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: