Հայերեն   English   Русский  

Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում հայտնի դարձան կիսաեզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները. լուսանկարներ


  
դիտումներ: 851

Արամ Խաչատրյանի անվան միջազգային դաշնակահարների 10-րդ մրցույթում այսօր երեկոյան հայտարարվեցին կիսաեզրափակիչ փուլ անցած կատարողների անունները երկու օր տևած լսումների արդյունքում:

Այսպիսով` երկրորդ փուլում են հայտնվել է 8 դաշնակահարներ. Նինո Բակրաձե (Վրաստան), Շուշանիկ Հովակիմյան (ԱՄՆ), Ռան Ջիա (Չինաստան), Դավիթ Հովհաննիսյան, (Հայաստան), Ստեփան Սիմոնյան (Ռուսաստան), Անաստասիա Նեստերովա (Ռուսաստան), Ալեքսեյ Կուդրյաշով (Ռուսաստան). Եվգենի Ստարոդուբցև (Ռուսաստան): Կիսաեզրափակչի ընթացքում յուրաքանչյուր մասնակից կներկայանա 60 րոպեից ոչ ավել տևողությամբ մենահամերգով՝ իր ընտրությամբ:

Հայաստանցի երաժշտասերները և օտարերկրյա հյուրերը հունիսի 9-ին և 10-ին հնարավորություն կունենան ունկնդրելու այնպիսի հեղինակավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպիսիք են`Ռոբերտ Շումանը, Մոդեստ Մուսորսկին, Կլոդ Դեբյուսին, Սերգեյ Պրոկոֆևն և այլք:

Հոբելյանական 10-րդ մրցույթի բացումը տեղի ունեցավ ուրբաթ` հունիս 6-ին և կավարտվի հունիսի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում փակման արարողությամբ, որին կմասնակցեն հաղթող դաշնակահարները և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: