Հայերեն   English   Русский  

Սահմանամերձ Տավուշի մարզի ու գերմանական Ռեգենի երկրամասի գործակցությունն արդյունավետ շարունակվում է


  
դիտումներ: 593

Հերթական այցով Տավուշի մարզում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ռեգենի երկրամասի պատվիրակությունը: Չորս տարի առաջ Տավուշի մարզի և բավարական այդ երկրամասային շրջանի միջև զբոսաշրջության, մեծահասակների կրթության և աղբահանության կազմակերպման ոլորտներում սկսված գործակցությունը մարզպետարանում կայացած հանդիպմանը կողմերը գնահատեցին արդյունավետ: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի առանցքում զբոսաշրջության զարգացումն էր:

Մատնանշվեցին երկու մարզերի ընդհանրությունները, Տավուշի զբոսաշրջության ներուժի բացահայտման անհրաժեշտությունը: Այս ոլորտում արդեն գործնական քայլ է արվել. «ՋիԹիԶեթ»կազմակերպության աջակցությամբ մեկ տարի առաջ հիմնվել է Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալությունը: Հյուրերը եղան նաև Իջևանի պատկերասրահում, երկօրյա այցի ընթացքում ծանոթացան Նոյեմբերյանի զբոսաշրջության զարգացման հնարավորություններին: ԳԴՀ Ռեգենի երկրամասային շրջանի ղեկավարի տեղակալ Վիլլի Քիլինգերը նշեց, որ բոլոր ոլորտներում նկատելի են արդյունավետ համագործակցության նախապայմանները: «Մենք հիացած ենք Հայաստանով: Բազմաթիվ են ընդհանրությունները, որոնք հետագա գործակցության մեծ հեռանկարներ են բացում: Չնայած մոտ 4000 կմ հեռավորությանը, մեզ զգում ենք` ինչպես մեր տանը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: