Հայերեն   English   Русский  

«168 ժամ». «Փայ մտնել» նաև արտագաղթից


  
դիտումներ: 1362

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Եկամտահարկի» և «Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի աղմկահարույց նախագիծը, որն արդեն հասցրել է ստանալ «խոպանչիներին հարկելու» օրենք անվանումը: Այս փոփոխություններով, արտագնա աշխատանքի մեկնողները պետք է եկամտահարկ մուծեն ոչ թե՝ տվյալ երկրի, այլ՝ Հայաստանի պետական բյուջե: Վերջին օրերին այս օրինագծի բավական բուռն քննարկումների ընթացքում ընդդիմադիր պատգամավորները բազմաթիվ փաստարկներ բերեցին այն մասին, որ, մի շարք խնդիրներից բացի, նման օրենքով խթանվելու է արտագաղթը: Թե ինչպիսի տեսքով, ի վերջո, կընդունվի այս օրենքը, ցույց կտա ժամանակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: