Հայերեն   English   Русский  

​Կայացավ «Փրկության քարտեզ» ֆիլմի պրեմիերան


  
դիտումներ: 2016

Ապրիլի 22-ին կայացավ «ՄԱՆ ՓԻՔՉԵՐՍ» Ստուդիո ընկերության արտադրած նոր խաղարկային-փաստավավերագրական լիամետրաժ «Փրկության քարտեզ» ֆիլմի պրեմիերան։

100 րոպե տևողությամբ կինոնկարի ռեժիսորը Արամ Շահբազյանն է։ Կինոնկարը փաստագրություն է և կառուցված է բացառապես իրական փաստերի վրա: Ֆիլմի հերոսները պատմությանը հայտնի հումանիստներն են, մարդիկ, ովքեր ականտեսն են եղել Հայոց ցեղասպանության արհավիրքների ու խեղված բազում մարդկային կյանքերի։ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ֆիլմը նվիրվում է Մեծ հումանիստների հիշատակին` որպես երախտագիտության տուրք ողջ հայ ժողովրդի անունից:

Արամ Շահբազյան

Ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանի համոզմամբ ֆիլմը տեսակով էքսպերիմենտալ է, տարբերվեղ եւ օրիգինալ: Այն շուրջ մեկ տարվա աշխատանք է:

Ֆիլմում ներկայացված են եվրոպացի հինգ հումանիստ կանայք` Քարեն Եփփե(Դանիա) և միսիոներուհիներ`Մարիա Յակոբսեն (Դանիա),Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յուհանսոն (Շվեդիա), Հեդվիգ Բյուլ (Էստոնիա):

Հայոց ցեղասպանության այս իրական ականատեսները մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստարանների հիմանդիրներն են: Օտար կանանց դրամատիկ հանդիպումը անծանոթ ու խոշտանգված մի ժողովրդի հետ նրանց համար դարձավ ճակատագրական։

Ֆիլմը վարում է ֆին պատմաբան, ցեղասպանգետ Սվանտե Լունդգրենը: Նրա խոսքով՝ ֆիլմը հարգանքի տուրք է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայերին՝ այս փոքրիկ ժողովրդին օգնելուն: Ցեղասպանությունը պատմություն է չարիքի եւ մահվան մասին, սակայն այս ֆիլմում մենք գոնե մի լուսավոր կետ տեսնում ենք:

Անցնելով ֆիլմի հերոսների ճանապարհը, Լունդգրենը գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»:

Ֆիլմի մտահղացման հեղինակը և պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է, ռեժիսորը` Արամ Շահբազյանը, սցենարի հեղինակը` Աննա Սարգսյանը, օպերատորները՝ Արթուր Ղարայանը,Վահե Հակոբյանը, Ռոդին Ալոուշը (Սիրիա), երաժշտության հեղինակն է Վիգ Ցարտմանը (Ավստրիա)։

Ֆիլմի ստեղծման համար նկարահանման աշխատանքներ են իրականցվել մի շարք երկրներում, այդ թվում՝ Նորվեգիայում, Շվեդիայում, Դանիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Արևմտյան Հայաստանում, Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում, Հունաստանում։

Նկարահանումներին մասնակցել են 45 պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ դերակատարներ՝ 9 երկրից:

Ֆիլմի բնօրինակը անգլերեն լեզվով է, սակայն թարգմանվելու է հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և այլ լեզուներով։ Ֆիլմի աշխատանքները տևել են 12,5 աիս:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: