Հայերեն   English   Русский  

​Արցախցի բարիտոնը`միջազգային մրցույթի «Գրան պրի» մրցանակակիր


  
դիտումներ: 919

Մարտի 27-29-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվեց իսպանական երգի և պարի «ABANICO 2015» մրցույթը:

Հայաստանը մրցույթում ներկայացնում էր արցախցի բարիտոն Սար Սարգսյանը:

Մրցույթը կազմակերպել էր «ARTVOICES» երաժշտական ընկերությունը ` Բուլղարիայում Իսպանիայի դեպսանության աջակցությամբ:

Մրցույթն անցնում էր հետևյալ անվանակարգերում. Մենակատարներ (հինգ տարիքային խմբում), վոկալային համույթ, պար և գործիքավորում:

Սար Սարգսյանը պայքարեց լավագույն մենակատար մրցույթում: Նրա մրցակիցներն էին 70 երկրներից ժամանած ներկայացուցիչներ, այդ թվում` Իսպանիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Իտալիայից և այլն:

Ժյուրի կազմում էին ` Վինչենցո Կոլասանտո Իտալիա, Եվի Մար Ժարկե Իսպանիա, Տոնի Ալեկսովսկի և այլք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: