Հայերեն   English   Русский  

Պահանջում ենք ԿԳՍ նախարարությունից և իրավապահ մարմիններից ուսումնասիրել կրթական օջախներում վանդալիզմ ծնող պատճառները


Վիտալի Բալասանյանի գրասենյակ․ֆբ գրառում


  
դիտումներ: 57

Խորը զայրույթով տեղեկացանք Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի դպրոցում «Արցախի հերոսներ» հուշատախտակի պղծման մասին:

Երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բարձրաձայնում էր ազգային ավանդույթների, բարոյական և հոգևոր արժեքների պահպանման մասին, խորը գիտակցում էր այդ արժեքների կարևորությունը, որոնց կորուստը կործանարար և անդառնալի հետևանքներ կունենա մեր սերունդների համար:

Այս արարքը կրկնակի նողկալի և վտանգավոր է, երբ այն կատարում է ուսուցիչը,որի առաքելությունն ապագա հայ մարդու դաստիարակությունն է: Նման արարքը վիրավորանք է ոչ միայն տվյալ անձանց, այլև բոլոր նրանց, ովքեր պայքարել են Արցախի ազատագրման համար: Կատարված սրբապղծությունը պետք է դառնա համաժողովրդական պարսավանքի առարկա: Պահանջում ենք ԿԳՍ նախարարությունից և իրավապահ մարմիններից ուսումնասիրել կրթական օջախներում վանդալիզմ ծնող պատճառները, իսկ վանդալիզմ իրականացրած անձին ենթարկել ամենախիստ պատասխանատվության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: