Հայերեն   English   Русский  

​Չգիտեմ, դուք ոնց, բայց ես անհանգիստ եմ, ինձ բոլորովին դուր չեն գալիս էս հայ-ադրբեջանական մերձեցման երեկոները եւ ցերեկույթները


Մարգարիտ Եսայան,ֆբ գրառում


  
դիտումներ: 346

Չգիտեմ, դուք ոնց, բայց ես անհանգիստ եմ, ինձ բոլորովին դուր չեն գալիս էս հայ-ադրբեջանական մերձեցման երեկոները եւ ցերեկույթները

, մեջս լուրջ կասկած կա, որ ինչ-որ բան է նախապատրաստվում, եւ այն ինչ նախապատրաստվում է, լինելու է շատ տհաճ եւ վտանգներով լի։ Դիցուք, բացատրեմ, լրագրողների փոխանակում ԵԱՀԿ միջնորդների ներկայացուցչի նախաձեռնությամբ, գնացին-եկան, թե ինչ տվեց դա , ինձ համար մշուշոտ է,ապա սպասվում են երկու կողմերի պատգամավորների փոխադարձ այցեր, գնալու-գալու են, դեռ մեր պատգամավորներից մեկի այցին էլ Ադրբեջանը վետո է դրել։

Ո՞ւնի իրավունք դա անելու, եւ մենք ենթարկվե՞լու ենք։ Պատգամավորական այս փոխադարձ մերձեցման մեջ եւս ինչ-որ մութ բան կա։ Ուրիշ խնդիր, եթե, օրինակ, Բաքվում միջազգային որեւէ կառույցի նիստ է, համաժողով, եւ մենք մասնակցում ենք որպես պետություն, ինչպես եղել է առաջներում եւ ինչպես պիտի լիներ, բայց մեր ԱԳՆ-ն չմասնակցեց դրան։

Հիմա, այսօր նայում եմ հայկական եւ ադրբեջանական լրահոսը, Հայաստանի վարչապետի տիկինը Լա Սկալայից ուղիղ վայրէջք կատարեց դիրքեր, նկարվեց զինվորների եւ հրամանատարների հետ եւ ինքը իր համար բացահայտենց, թե այնտեղ մի ուրիշ մթնոլորտ է։ Յա, իրո՞ք, այդ մթնոլորտը մենք գիտենք, տեսել ենք, ծանոթ ենք, նո՞ր բացահայտեցիք։ Օքեյ, բարի լինեմ եւ խնդիր չտեսնեմ այստեղ։ Բայց կարծես քսերոքս արված նույն բաները, նույն դիրքերով, զինվորների եւ հրամանատարների հետ նկարվում եւ խունջիկ-մունջիկ է լինում նաեւ Մեհրիբանը։

Եթե կուզեք, եկեք սրանում եւս այլ միտք չտեսնենք, լավ, ուրեմն, ինչո՞վ եք բացատրելու այդժամ, թե ինչո՞ւ միաժամանակ, նույն սցենարը սկսեց աշխատել Ադրբեջանում եւ Հայաստանում, ինչո՞ւ եւ ո՞ւմ հրահանգով , ի՞նչ նպատակով իրավիճակը այսպես ակտիվացավ եւ կողմերի գործողությունները միաժամանակ, կարծես մեկ հրահանգով դարձան <խաղաղության նախապատրաստվելու> գործողություններ։

Ի՞նչ, բանակցային գործընթացը ավարտվե՞լ է, Փաշինյան Նիկոլը գտե՞լ է հարցի կարգավորման իր լուծումը, իր իսկ զրոյական կետից առա՞ջ է գնացել, եթե՝ այո, ո՞ւր է հասել, ինչ նպատակով է հասել եւ արդյո՞ք նրա քայլերի մասին Արցախում տեղյակ են, գի՞տի Արցախի իշխանությունը եւ գիտի՞ Արցախի ժողովուրդը, թե ինչո՞ւ են ֆոտոսեսիաներ անում ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների տիկնայք, գիտի՞ Արցախը, թե լրագրողները, ապա նաեւ պատգամավորները ինչից են խոսել կամ խոսելու, եւ, հարց՝ հայ պատգամավորների խմբում լինելո՞ւ են Արցախի խորհրդարանի պատգամավորներ։

Սրանք հարցեր են, որ ինձ մտահոգում են, ես դրանց պատասխաններն եմ փնտրում եւ չեմ գտնում,չեմ գտնում պատասխան, որն ինձ կգոհացնի, իսկ այն, ինչ գտնում եմ, ինձ սարսափելի անհանգստացնում է․․․Ի՞նչ բարի-դրացիական շփումներ են, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը այլեւս չկա՞, մեր սահմանները բա՞ց են, այլեւս չեն կրակո՞ւմ, կիրթ Ալիեւը ընդունե՞լ է Արցախի ինքնորոշման իրավունքը, Արցախի կարգավիճակը հստակեցվե՞լ է, Ադրբեջանը այլեւս չի զինվո՞ւմ․․․․Լրջացեք, մարդիկ, լրջանալու պահը բաց են թողնում միայն հոգեպես անհավասարակշիռները․․․





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: