Հայերեն   English   Русский  

«Ամանորին մոտ 40 000 ՀՀ քաղաքացի տոները Վրաստանում է անցկացնում». Վահրամ Միրաքյան


ՖԲ գրառում


  
դիտումներ: 2894

«Չոր մարքեթինգ» նախագծի հեղինակ Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ մի քանի զարմացնող թվեր լսեցի։

1. Այս տարի ամանորի համար ՀՀ քաղաքացիները Վրաստանում 100 ից ավել հյուրանոց են վարձել։

2. Ամանորին մոտ 40 000 ՀՀ քաղաքացի տոները Վրաստանում է անցկացնում։

Եթե հաշվենք, որ միջինում ամեն մարդ ամանորի համար մոտ 300 դոլար կծախսի Վրաստանում (հյուրանոց, բենզին, ժամանց և այլն) ստացվում է, որ մենակ ամանորի մի քանի օրերին մոտ 12 մլն դոլար ուղարկում ենք Վրաստան։

Էս 40 հազարը կանցկացնե՞ն իրենց ամանորը Հայաստանում, եթե համապատասխան պայմաններ լինեն։ Ինձ թվում է մի մասը գնում են Վրաստան արտասահման, այլ երկիր գնալու համար, հետևաբար Հայաստանում նրանց ամեն դեպքում պահել չի լինի։

Բայց վստահ եմ, որ գնացողների որոշ հատվածն էլ կմնան մեր երկրում, եթե համապատասխան գնով համապատասխան ծառայություններ մատուցվեն։ Պահանջարկ հաստատ կա քանի որ էդ օրերին էստեղ էլ, բոլոր հյուրանոցները զբաղված են, այն էլ բավական բարձր գներով։ Կարծում եմ մեզանում ավելի մեծ է միջին գնով միջին ծառայությունների պահանջարկը, քանի որ թանկ ու շքեղ էդտեղ կա, իսկ Վրաստան գնում է հիմնականում միջին խավը»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: