Հայերեն   English   Русский  

ՊՆ մի շարք զորամիավորումներում անցկացվել են գործնական պարապմունքներ


  
դիտումներ: 148

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ զինվորական ծառայության անվտանգության ապահովման նպատակով նոյեմբերի 21-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրահանգավորումներ: Ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողներին ցուցադրել և ուսուցանել են զրահատեխնիկայի, զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի պահպանման և օգտագործման անվտանգության ապահովման պայմանները:

Անձնակազմի մարտական պատրաստվածությունը և մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 21-ին 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ:

Բացազատվել են հրետանային հաշվարկների կառավարման կետեր, ճշգրտվել հակառակորդի պայմանական թիրախների կոորդինատները:

Նոյեմբերի 21-ին 3-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ: Կատարվել է երթ նախորոշված շրջան, զբաղեցվել են տանկային կրակակետերը, դիպուկ կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու ռազմավարական նշանակության օբյեկտները:

Անձնակազմի մարտական պատրաստականությունը ստուգելու և զինծառայողների մասնագիտական ունակությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 21-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումները գիշերային պայմաններում անցկացրել են գործնական պարապմունքներ:

Նոյեմբերի 21-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային զորավարժություն։ Բարդ լեռնային պայմաններում գումարտակն անցել է հարձակման, ոչնչացրել պայմանական հակառակորդի կրակակետերը, գրավել կարևոր բարձունքներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: