Հայերեն   English   Русский  

Հայտնի են Եվրո-2020-ի մասնակից 20 թիմերը


  
դիտումներ: 103

Հայտնի են ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլը հաղթահարած բոլոր 20 թիմերը, որոնք հունիսի 12-ից հուլիսի 12-ը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:


Եվրո-2020-ի որակավորման փուլի առաջին ուղեգիրը հոկտեմբերի 10-ին ձեռք է բերել I խմբի առաջատար Բելգիայի հավաքականը, իսկ վերջին ուղեգիրը նոյեմբերի 20-ին նվաճեցին Ուելսի հավաքականը:
Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Ֆինլանդիայի հավաքականը, իսկ Հոլանդիայի և Դանիայի հավաքականները, որոնք չէին կարողացել հաղթահարել 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը, կրկին կպայքարեն չեմպիոնի կոչման համար:
Եվրո-2020-ի վերջին 4 ուղեգրերը խաղարկվելու են Ազգերի Լիգա մրցաշարում՝ 2020 թվականի մարտին:
A խումբ
Անգլիա
Չեխիա
B խումբ
Ուկրաինա
Պորտուգալիա
C խումբ
Գերմանիա
Հոլանդիա
D խումբ
Շվեյցարիա
Դանիա
E խումբ
Խորվաթիա
Ուելս
F խումբ
Իսպանիա
Շվեդիա
G խումբ
Լեհաստան
Ավստրիա
H խումբ
Ֆրանսիա
Թուրքիա
I խումբ
Բելգիա
Ռուսաստան
J խումբ
Իտալիա
Ֆինլանդիա






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: