Հայերեն   English   Русский  

​Հայ գիտնականները մասնակցել են գամմա բռնկումից գերբարձր էներգիաների ֆոտոնների գրանցմանաշխատանքներին


  
դիտումներ: 769

«MAGIC» պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակների համակարգը առաջինանգամ գամմա-բռնկումից (Gamma-ray Bursts) գրանցել է գերբարձր էներգիաների ֆոտոնններ:

Գամմա-բռնկումներըկարճատևհզոր ճառագայթման աղբյուրներ են,որոնք առաջանում ենհեռավորգալակտիկաներում մեծ զանգվածովաստղերիպայթյունից կամնեյտրոնայինաստղերիմիաձուլումից: Այս գրանցումըբոլորովին նորպատկերացումէտալիս գամմա-բռնկումներում տեղի ունեցող ֆիզիկականպրոցեսների մասին, որոնքառայժմանհայտ են: Հետազոտության արդյունքները երկու հոդվածների տեսքով հրապարակվել են հեղինակավոր «Nature» ամսագրում:«Nature» ամսագրում տպագրվում են ժամանակակից ամենակարևոր գիտական հետազոտությունների և հայտնագործությունների վերաբերյալ հոդվածներ, ամսագիր, որի 2018թ. ազդեցության գործակիցը կազմում է 43.1:

2019թ. հունվարի 14-ին GRB 190114C գամմա-բռնկման առաջացումից 50 վայրկյան անց այն ուսումնասիրվել է «MAGIC» hամագործակցության Լա Պալմայում տեղադրված երկու 17 մետրանոց պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակներով: Առաջին տասնյակվայրկյանների ընթացքում գրանցված տվյալների մշակման արդյունքները ցույց են տալիս, որ գրանցված ֆոտոնների էներգիան հասնում էտեռաէլեկտրոն-վոլտի (ՏէՎ), այսինքն, նրանց էներգիան գերազանցում է տեսանելի լույսի ֆոտոնների էներգիան տրիլիոն անգամ: Այդ ժամանակահատվածում GRB 190114C-ից ճառագայթած ֆոտոնների լուսատվությունը 100 անգամ գերազանցում էր ՏէՎ տիրույթում գրանցված ամենապայծառ աղբյուրի՝ խեցգետնաձև միգամածության լուսատվությանը, ինչի հետևանքով GRB 190114C գամմա բռնկումը դառնում է ՏէՎ տիրույթում ֆոտոնների ճառագայթման ռեկորդային պայծառ աղբյուր:

Առաջինանգամ «MAGIC» համագործակցությանկողմիցGRB 190114C գամմա բռնկումից ՏէՎֆոտոնների գրանցումից հետո այն մանրամասն ուսումնասիրվել է տասնյակ դիտակներով, ինչի արդյունքում ստացվել է նրա ճառագայթման ամբողջական պատկերը ռադիոյից մինչև ՏԷՎ էներգետիկ տիրույթներում: Օպտիկական տիրույթում ուսումնասիրությունները թույլ են տվել պարզել, որ այս գամմա բռկումը առաջացել է գալակտիկայում, որից լույսը մեզ է հասնում 4.5 միլիարդ տարվա ընթացքում:

«MAGIC» միջազգային համագործակցության լիիրավ անդամ են ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան: «MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը տեղի է ունեցել Երևանում սույն թվականի հունիսի 24-ից 28-ը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

21.11.2019թ.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: