Հայերեն   English   Русский  

Կառավարոթյան դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Կոնդի, Եկմալյանի և Ֆիրդուսի բնակիչները. ուղիղ


  
դիտումներ: 63

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ Կառավարության շենքի առաջ բողոքի ցույց են անում Կոնդի, Ֆիրդուսի, Եկմալյանի բնակիչները։ Նրանք պնդում են, որ իրենց նամակները տեղ չեն հասնում։ Նրանց ցույցերից մեկի ժամանակ վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանը խոստացավ կառավարությունում հանդիպում կազմակերպել, որը բնակիչների խոսքով այդպես էլ չի կայացել։

Կոնդի բնակիչները պահանջում են կրկին չափագրել իրենց տները և սեփականության նոր վկայական տալ, իսկ Եկմալյանի բնակիչները փոխհատուցում են պահանջում իրենց բնակարանների համար։

Հիշեցնենք, որ Կոնդի բնակիչներին առաջարկել են տեղափոխվել բազմաբնակարանային շենքեր։ Բնակիչները, սակայն, մտավախություն ունեն, որ իրենց հատկացվելիք բնակարանների մակերեսն ավելի փոքր կլինի իրենց տներից։ Խնդիրն այն է, որ սեփականաշնորհման ընթացքում բակային տարածքները հաշվի չեն առնվել, իսկ բուն տների մակերեսը, բնակիչների պնդմամբ, փաստաթղթերում սխալ է գրված։

Եկմալյան փողոցի 3 տանսյակ նախկին բնակիչներ էլ արդեն 15 տարի պայքարում են քանդված տների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Հանրային գերակա շահ ճանաչված տարածքում 3 բարձրահարկ է կառուցվել, սակայն տարածքի բնակիչներին ոչ մի բնակարան չի հատկացվել, թեեւ ունեն նախապես կնքված պայմանագրեր: Նրանց մեծ մասը վարձով է բնակվում, իսկ մի քանիսն ապրում են Եկմալյանի` դեռ չքանդված, սակայն կիսախարխուլ, կոմունալ հարմարություններից զուրկ տներում:

Ֆիդուսի բնակիչները ևս հանրային գերակա շահի զոհ են դարձել և պահանջում են փոխհատուցում տրամադրել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: