Հայերեն   English   Русский  

​Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ


  
դիտումներ: 97

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 27դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 10.769.200ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել 1.720.000ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 21 դեպք, որից 17-ով հաշվարկվել է 10.766.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել 460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ապօրինի ծառահատման 3 դեպքով (3 բոխի, 2 կաղնի) հաշվարկվել է 619.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (0.6 խմ վառելափայտ, 1.9 խմ թափուկ վառելափայտ)՝ 55.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (18 հաճարենի) հաշվարկվել է 4.896.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 5դեպքով (24.8 խմ թափուկ վառելափայտ, 2 խմ վառելափայտ)՝ 476.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 260.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Երևան՝ ապօրինի ծառահատման1 դեպքով (3 բալենի, 1 հացենի, 1 սև կտտկենի, 1 ուռենի) հաշվարկվել է 595.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Սյունիք՝ ապօրինի ծառահատման1 դեպքով (47 բոխի, 8 կաղնի, 1 հացենի) հաշվարկվել է 2.431.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (12 կաղնի, 2 ցցաչոր կաղնի, 3 ցցաչոր հացենի, 1 ցցաչոր բոխի) հաշվարկվել է 1.692.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արարատ՝խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 2 դեպքով հաշվարկվել է 3.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Իրականացվել է 4 ստուգում։

Լոռի` նախկինում «Վանշայն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կոտայք՝ «Հոթել Աղվերան» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ «Գևորգյան Քոլեթ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

«Կարեն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։






ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 997.200 ՀՀ դրամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: