Հայերեն   English   Русский  

Մեզ համար անակնկալ էր, որ այդ տարածաշրջանում կա Կովկասյան ընձառյուծ. Էրիկ Գրիգորյան


  
դիտումներ: 318

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները գործուղվել են Ենոքավան և այս պահին էլ գտնվում են այնտեղ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով փաստին, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի մոտ գտնվող անտառում կովկասյան ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա:

«Նրանք հանդիպել են նաեւ տուժած անձի հետ: Իրականում շատ զարմանալի էր, որովհետեւ տասնյակ տարիներ այդ տարածքներում չի եղել կովկասյան ընձառյուծ:

Ըստ նկարագրածի, դա այո, եղել է կովկասյան ընձառյուծ: Այս պահին մասնագետներն այնտեղ տեղադրում են ֆոտոթակարդներ:

Սովորաբար Կովկասյան ընձառյուծը չի հարձակվում մարդու վրա: Դա կամ որջի մոտ կարող է լինել, կամ սնվելու ժամանակ կարող է լինել: Կուսումնասիրենք լրացուցիչ կտեղեկացնենք:

Զուտ կենսաբազմազանական առումով, մեզ համար նույնպես անակնկալ էր, որ այդ տարածաշրջանում կա Կովկասյան ընձառյուծ»,-ասաց նախարարը:

Ավելի վաղ Ankakh.com-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Ենոքավանի համայնքի մոտ գտնվող անտառում կովկասյան ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա, նա տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։ Նրա վիճակը բժիշկները գնահատել են բավարար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: