Հայերեն   English   Русский  

Այստեղ փայտը երկու ծայր ունի. Ֆելիքս Ցոլակյանը քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին


  
դիտումներ: 298

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում, ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ

քրեական ենթամշակույթի դեմ պայքարը վաղուց էր պետք սկսել, հիմա արդեն ուշացած է:

«Բոլոր երկրներում դրա դեմ պայքարը կա, տարբեր երկրների օրինակով: Ես գտնում եմ, որ դա պետք է: Իսկ մեխանիզմների մասին հարցրեք մասնագետներին, ես չգիտեմ»,-ասաց Ցոլակյանը:

Նա դժվարացավ ասել, թե ինչու նախկինում նման օրենք չի եղել. «Անհրաժեշտությունը միշտ էլ եղել է: Դրա մասին խոսակցություն միշտ եղել է, բայց օրենք չի եղել: Մեխանիզմների մասին մասնագետները թող ասեն: Ես իմ պատկերացումներն ունեմ, բայց հիմա չեմ կարող նշել: Դա զգույշ պետք է արվի, որ հանկարծ անմեղ մարդուն չկարողանան որեւէ բան անել: Այստեղ փայտը երկու ծայր ունի: Օրենքը շատ ճշգրիտ պետք է ներկայացնի, թե որ դեպքում ինչ պետք է արվի»,-ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: