Հայերեն   English   Русский  

Այսօր ՀՀ-ում կարող ենք ասել, գրեթե չկա ոչ միայն մրցունակ բուհ, այլև մրցունակ ֆակուլտետներ. Փաշինյան


  
դիտումներ: 214

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ազգային օրակարգի մեծ վերնագրի ներքո, շատ երկար տարիներ բոլորիս աչքի առաջ Հայաստանում հաստատվել են կոռուպցիոն կարգեր:

«Սա է պատճառը, որ մեր ազգային օրակարգը ընկալելի չէ նրանց ազգային օրակարգի համար: Ազգային օրակարգը շատ երկար տարիներ եղել է շատ հարմար տանիք մենաշնորհներ հաստատելու, կոռուպցիոն հարստություններ կուտակելու, կուսակցական համակարգեր մտցնելու այդ թվում կրթական համակարգում, կրթական համակարգի որակը գցելու այն աստիճան, որ այսօր ՀՀ-ում կարող ենք ասել, գրեթե չկա ոչ միայն մրցունակ բուհ, այլև մրցունակ ֆակուլտետներ:

Ցավոք, այսօր մենք բոլոր ոլորտներում ունենք պրոֆեսիոնալ մակարդակի խնդիր: Մենք այս խնդիրները պետք է լուծենք»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանում շատ մեծ չափով գիտական գործունեությունը վարել նշանակել է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել և վերադառնալ տուն:

«Շատ բնական է, որ նման գործունեությամբ զբաղվող որևէ շրջանակի այդ կոմֆորտ զոնայից փորձում ես դուրս բերել, դա առաջացնում է որոշակի խնդիրներ: Բայց մենք գնալու ենք այդ ճանապարհով: Լոյա գնալու տրամաբանություն թույլ չենք տալուՀայաստանի ոչ մի ոլորտում»,-ասել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: