«Ազատությու՛ն Նիկոլ Փաշինյանին» խորագրով բողոքի ակցիան. ուղիղ
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ՎԵՏՕ շարժման անդամները «Ազատությու՛ն Նիկոլ Փաշինյանին» խորագրով բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանում Սորոսի գրասենյակի առաջ:
Ավելի վաղ ՎԵՏՕ շարժումը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.
«ՎԵՏՕ» շարժումը բազմիցս նշել է, որ ՀՀ-ում իշխանությունը զավթել է օտարերկրյա գործակալական ցանցը և թիրախավորել պետության համար կենսական բոլոր ոլորտները։
Վերջերս ուսանողների ու երիտասարդների շրջանում բարձրացված դժգոհության ալիքն այս պահին առկա միակ խնդիրը չէ։ Փաստացի պետությունում ստեղծվել է իրավիճակ, երբ սորոսականներն, ըստ էության, պատանդ են վերցրել երկրի վարչապետին և ստիպում են շարժվել իրենց օրակարգի համաձայն՝ հետևողականորեն քանդելով պետության հիմնասյուն հանդիսացող ինստիտուտները։ Ուստի մեր պահանջն է օր առաջ ազատել վարչապետին այդ պատանդառությունից:
Հաշվի առնելով այս ամենը՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարում է, որ բողոքի ցույց է իրականացնելու Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի դիմաց՝ «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» կարգախոսով: