Հայերեն   English   Русский  

Երեք տարվա ընթացքում Երևանում համալիր կերպով կլուծվի տրանսպորտի հարցը. Ավինյան


  
դիտումներ: 88

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ 1-3 տարվա ընթացքում կկարողանան համալիր կերպով լուծել երթուղային տրանսպորտի հարցը:

«Մայրաքաղաքի համար արդեն կա հստակ հայեցակարգ, քաղաքապետարանը հստակ ծրագիր ունի: Մենք երկու քննարկում ենք կազմակերպել քաղաքապետի, միջազգային մեր դոնոր գործընկերների, ֆինանսների նախարարության մասնակցությամբ: Կարծում եմ, մեզ համար վերջնական լուծումներն արդեն որոշակիորեն հասկանալի են, որոշակի գործընթաց է տեղի ունենում: Կառավարությունն աջակցում է քաղաքապետարանին այս խնդրի լուծմանը հասնելու հարցում, և հուսով եմ, որ մոտակա 1-3 տարվա ընթացքում մենք կկարողանանք քաղաքում համալիր կերպով լուծել տրանսպորտի հարցը, և վստահ եմ նաև, որ այս գործընթացը տրանսպորտի կազմակերպման առումով կբերի որակական ահռելի փոփոխության»,- ասաց Ավինյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: