Հայերեն   English   Русский  

Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին


  
դիտումներ: 77

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019 թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի դեկտեմբերի 3-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերում»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: