Հայերեն   English   Русский  

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մեկնել են ՌԴ


  
դիտումներ: 59

Ի կատարումն Միջպետական ավիացիոն կոմիտեի 2019թ. աշխատանքային պլանի՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են նոյեմբերի 19-ից 21-ը Մոսկվայում անցկացվող Ավիացիայի թռիչքների ապահովման համագործակցության և միջազգային աէրոնավիգացիայի համակարգող հանձնաժողովի 20-րդ նիստին և օդային տարածքի օգտագործման կազմակերպման բնագավառում ռազմաքաղաքացիական համակարգման հարցերի քննարկմանը:

ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները ՌԴ-ում մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: