Հայերեն   English   Русский  

ՊՆ մի շարք զորամասերում մասնագիտական վարժանքներ են անցկացվել


  
դիտումներ: 42

Նոյեմբերի 19-ին 5-րդ զորամիավորման հրետանային զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական վարժանքներ:

Զինծառայողների տեսական գիտելիքների և գործնական ունակությունների զարգացման նպատակով բացազատվել են կրակի կառավարման կետեր, զբաղեցվել են նախատեսված դիրքերը, ճշգրտվել պայմանական հակառակորդի կոորդինատները:

Զինծառայողների առօրյա ծառայության անվտանգության ապահովման նպատակով նոյեմբերի 19-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են հրահանգավորումներ: Բացազատված ուսումնական կետերում ցուցադրվել են զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի օգտագործման անվտանգության ապահովման կանոնները:

Նոյեմբերի 19-ին 2-րդ զորամիավորման թիկունքային ծառայություններն անցկացրել են «Զինծառայողների սննդի ապահովումը դաշտային պայմաններում» թեմայով ցուցադրական պարապմունքներ:

Բացազատված ուսումնական կետերում ցուցադրվել է դաշտային պայմաններում սննդի պատրաստման և զինծառայողների սննդի ապահովման կարգը, իրականացվել են պարապմունքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:

Սպայական անձնակազմի պատրաստվածության մակարդակը ստուգելու և հրաձգային զենքի տիրապետման գործնական ունակությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 19-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են կրակային պատրաստության ստուգարքներ:

Բացազատված ուսումնական կետերում ստուգվել են զինծառայողների տեսական գիտելիքները: Կրակային փուլում հաստիքային զենքերից խոցվել են պայմանական թիրախները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: