Հայերեն   English   Русский  

Բանասիրականի ուսանողները դիմում-նամակ հանձնեցին ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին ու գիտխորհրդին


  
դիտումներ: 61

Գրեթե 2 շաբաթ դասադուլ հայտարարած ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի ուսանողներն այսօր երթով հասան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք և դիմում-նամակ հանձնեցին ԵՊՀ ընդունարանի աշխատակցին։

Ֆակուլտետի ուսանողներից մեկը նշեց, որ վերադառնում են դասի մինչև շաբաթ օրը։

«Մեզ խոստացան, որ օրվա ընթացքում դիմում-նամակը կսքանավորեն և կուղարկեն։ Այս ընթացքում մենք շարունակելու ենք ակտիվ գործունեություն ծավալել տեղեկատվական դաշտում, հանդիպումներ ունենալ գիտխորհրդի անդամների և խնդրով հետաքրքրված անձանց հետ»,- նշեց նա։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, որ ի նշան «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի դեմ բողոքի նոյեմբերի 6-ից դասադուլ էին անցկացնում, այսօր` նոյեմբերի 20-ին հավաքվել են ֆակուլտետի մասնաշենքում, որտեղից երթով հասան դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք: Այնուհետև ուսանողները հայտարարեցին, որ 3 օրով դադարեցնում են դասադուլը: Իրենց դիմումների վերաբերյալ արձագանք ստանալուց հետո դասադուլի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: