Հայերեն   English   Русский  

Օգտագործված կադրերը ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի կերպով կապ չունեն Մել Դալուզյանի և երևույթի դեմ։


Վահե Լոռենց,ՖԲ գրառում


  
դիտումներ: 199

Հարգելի ընկերներ․

Տասնյակ զանգեր ու նամակներ եմ ստանում ահազանգով, թե ՄԵԼ ֆիլմի անոնսում օգտագործել են կադրեր, ուր առկա է իմ խոսքը։ Այո՛, տեղյակ եմ այդ մասին։

Ֆիլմի հեղինակներն օգտագործել են Յութուբում առկա, գրեթե տասնամյա հնության կադրերը, ուր խոսում եմ և ասում․-Այո՛, դեմ եմ այլասերվածությանը։

Ի դեպ․ հետաքրքիր է իմանալ, ֆիլմի հեղինակներն այլասերվածությանը կո՞ղմ են։

Նախ նշեմ, որ դա էժանագին մանիպուլացիա է՝ կազմակերպած ֆիլմի հեղինակների ու նրանց հովանավորների կողմից։ Օգտագործել են կադրեր ցույցից, երբ Երևանում կազմակերպեցինք երթ՝ ընդդեմ գեյ-շքերթի։ Եվ օգտագործված կադրերը ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի կերպով կապ չունեն Մել Դալուզյանի և երևույթի դեմ։
Սա, մեղմ ասած, անբարոյականություն է, ստորություն․․․

Այդ կադրերը ֆիլմի ընդհանուր անոնսում ի ցույց են դրվել, տպավորություն ստեղծելու, թե մենք, խոսացողներս հոմոֆոբ ենք, անհանդուրժող և այլն։ Եվ նման էժանագին աֆերիստներն օգտվելով իշխանությունների անթաքույց հովանավորչությունից՝ իրենց Սև գործն են առաջ տանում։

Երևույթի նկատմամբ իմ տեսակետն անփոփոխ է․ այս արևի տակ ամեն ոք իրավունք ունի ապրել, բայց իրենց անկողնային նախասիրություններն ի ցույց դնելուն դեմ եմ։ Դա (գեյ շքերթ և նմանօրինակ հանրային միջոցառումներ) այլասերվածության քարոզ է, որը պետք է արմատախիլ արվի մեր երկրից։ Սա՝ համասեռամոլների մասին։

Ինչ վերաբերվում է ՄԵԼ ֆիլմին․ կրկնում եմ, անոնսում օգտագործված կադրերը, մասնավորապես, իմ խոսքը, Մելի կամ ֆիլմի հետ որևէ ուղղակի և անուղղակի կապ չունի։
Եվ ես դեմ եմ, որ իմ պետության բյուջեն ծախսվի նման անիմաստ ֆիլմերի վրա։ Ֆիլմը, կինոն, դա մշակութային արժեք է, և պետք է իր մեջ պարունակի ուսուցողական, օրինակելի վարքագծի տարրեր։ Այս դեպքում ի՞նչ ենք սովորեցնում սերունդներին։

Մելինեն դոպինգ օգտագործելով, անազնիվ ճանապարհով է հասել իր մեդալներին, և մինչ օրս մեր ծանրամարտի հավաքականը Մելինեի ու մելինեների պատճառով որակազրկված է, մեր ծանրամարտի հեղինակությունն՝ ընկած․․․ հետևաբար՝ կեղծ են այն հիմնավորումները, թե պետությունը հովանավորել է ֆիլմը՝ քանզի նա մի քանի անգամ բարձրացրել է ՀՀ պետական դրոշը։

Ինչ վերաբերվում է Մելի բարոյական կողմին․
Ես չէ, որ պետք է դատեմ նրան իր վարքի համար։ Ի՛ր իրավունքն է։ Սակայն դեմ եմ, նման երևույթները հանրայնացնելուն։

Եթե հիվանդ է, և բուժման տարբերակ է գտել, իր գործն է։ Սակայն, ինչու՞ ֆիլմ նկարահանել հիվանդի կամ հիվանդության մասին։
Քանի-քանի հիրավի արժանի, սակայն անտեսված հերոսներ ունենք։ Ինչու՞ ոչ իրենք, այլ հենց Մել Դալուզյանը․․․





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: