Հայերեն   English   Русский  

Ցածր է ՀՀ քաղաքացիների վստահությունը դատարանների և ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ. Հովհաննես Հովհաննիսյան


  
դիտումներ: 90

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Ազգային ժողովում հերթական խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարեց, որ վերջերս անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները ցածր վստահություն ունեն դատարանների և ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ։

Նրա խոսքով՝ այս դեպքում իշխանությունները պետք է պատրաստ լինեն գնալու խնդրի լուծման ոչ ստանդարտ ճանապարհով, որպեսզի արդարացնեն ժողովրդի վստահությունը։

Անդրադառնալով այսպես կոչված վեթինգի հարցին՝ «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր՝ Սուրեն Գրիգորյանը, նշեց, որ ինքն անձամբ ծանոթ է որոշ բարեխիղճ դատավորների հետ, որոնց ազնիվ ու հայրենասեր աշխատանքը հաճախ մթագնվում է անբարեխիղճ գործընկերների աշխատանքով։

«Ճիշտ չէ վեթինգի գործընթացը գնահատել միայն պաշտոնից հեռացված դատավորների թվով։ Եթե չկան ազատված դատավորներ, ապա դա դեռ չի նշանակում, թե երկրում վեթինգի գործընթաց չկա»,- հավաստիացրեց Գրիգորյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: