Հայերեն   English   Русский  

«Մի հարց հարգելի քպականներին և իմքայլականներին». Ռուբեն Մելիքյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին


  
դիտումներ: 79

Իր իսկ հիմնադրած ակումբի համար Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատուն» անվանումն ընտրելը Քպականների և իմքայլականների կողմից առավել քննադատված երևույթն է նոյեմբեր ամսին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի հարց հարգելի քպականներին և իմքայլականներին։ Ձեր կուսակցության անվանումը՝ Ռուսսոյի, իսկ դաշինքի անվանումը՝ Լենինի հայտնի գաղափարների պատվին անվանակոչելիս որևէ մեկը ինչ-որ պրետենզիա հայտնե՞լ է։ Չեմ հիշում, որ հայտնած լինի։

Ճիշտ է, կարող եք առարկել, որ դուք շատ հետևողական եք եղել համապատասխանաբար «Սոցիալական պայմանագրի» և «Քայլ առաջ, երկու քայլ հետ»-ի գաղափարները կենսագործելու հարցում։ Բայց դա լրիվ այլ պատմություն է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: