Հայերեն   English   Русский  

Կարծում եմ՝ նոր թարմություն կբերեն ներքաղաքական կյանք. Տիգրան Ավինյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին


  
դիտումներ: 107

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով վերջերս ձևավորված «Վերնատուն» ակումբի գործունեությանը, ասաց, որ չնայած

հնարավորություն չի ունեցել հետևելու Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբին, սակայն դրական կարծիք ունի դրա վերաբերյալ ու կարծում է՝ ակումբի անդամները նոր թարմություն կհաղորդեն ներքաղաքական կյանքին:

Դիտարկմանը, որ այդ ակումբի անդմաները հայտարարում են, որ երկրի իշխանությունը թե ներքին անվտանգության, թե Արցախի հարցում ճիշտ ուղիով չի գնում, մասնավորապես, ետընթաց են արձանագրում բանակցությունների հարցում, Ավինյանն ասաց. «Ես համոզված եմ, որ բոլոր այս հարցերում նոր մոտեցումներ կներկայացնեն այդ ուժի ներկայացուցիչները»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: