Հայերեն   English   Русский  

Տեր-Պետրոսյանի մասին նյութերում գերազանցում են բացասականները․ Մեդիա պաշտպան


  
դիտումներ: 197

2019թ-ի հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 295 հոդված, որոնցից 138-ը եղել է բացասական, 16-ը՝ դրական, 141-ը՝ չեզոք։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին հրապարակումներում գերազանցում են բացասականները։ Լևոն Տեր Պետրոսյանին հիմնականում մեղադրում են այս իշխանություններին ուղղորդելու մեջ։

Լրատվականները գրում են, որ Լևոն Տեր Պետրոսյանը հակահայ ծրագրեր է ունեցել ու եթե Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր Պետրոսյանին չհեռացներ, գուցե այդ ծրագրերն իրականացվեին. «Փորձենք իրար մեղադրելու փոխարեն հասկանալ՝ ինչի՞ համար մեզ տրվեց այս «թավշյա» փորձությունը․․․ Գուցե նրա համար, որ վերջապես պարզվեն բազմաթիվ մութ էջեր և հասկանանք, թե ինչից մեզ փրկեց Ռոբերտ Քոչարյանը՝ անառիկ պահելով ազգային արժեքները, Արցախն ու ողջ Հայաստանը։ Գուցե եթե նա այն ժամանակ չհեռացներ Լևոն Տեր-Պետրոսյանին իր հակահայ ուժերով, վաղուց արդեն Զանգեզուրում Ալիևն ամառանոց կունենար և նրան թեյ կմատուցեին տրանսգենդերները (ձեռքս էլ չի գնում գրեմ՝ հայ ․․․)»։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեղադրվել Լևոն Տեր Պետրոսյանի քաղաքականության կրողը լինելու մեջ։ Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը Վազգեն Մանուկյանին ժամանակին առաջադրել էր ՀԽ նախագահի պաշտոնում, որովհետև ցանկանում էր ցույց տալ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության կրողը չէ և՝ առաջին նախագահի օրոք ընտրակեղծիքի զոհ դարձած Վազգեն Մանուկյանի հետ, կարող է աշխատել։

Հրապարակումներից մեկում անդրադաձ է կատարված Նիկոլ Փաշինյանին և Լևոն Տեր Պետրոսյանին, մասնավորապես, նշվում է հետևյալը. «Լինելով ապազգային մտածողության կրող մեկը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կատարեց հակաժողովրդավարական քայլ և կասեցրեց Դաշնակցության գործունեությունը, հիմա հերթը Լևոնի քաղաքական որդունն ա՝ Նիկոլինը, ով ևս կփորձի հալածել ազգային արժեհամակարգ ունեցող Դաշնակցությանը… Պատմությունը կրկնվելու բնավորություն ունի, և ինչպես ժամանակին ազգային ու պետական ուժերը համախմբվեցին և հեռացրին Լևոնին, հիմա էլ պետք է Նիկոլին հեռացնենք և սրանց վերջնականապես ուղարկենք քաղաքական աղբանոց…»։






Մեկնաբանություններ - 1

agob.k     20.11.2019 L..D. B .YV NIKOL nahkan hay jen ays erqu laqodner adum yn hayer yv dariner charunaqum haqa hayqaqan irenj lkti korjerov tavajanelov hay azkin u minjev ays or ter q charunaqen nuyn jevov
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: