Հայերեն   English   Русский  

Դատարանը մերժեց դատախազին ներկայացրած Քոչարյանի պաշտպանների բացարկի միջնորդությունը


  
դիտումներ: 221

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավաոր Աննա Դանիբեկյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից ու որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բացարկի միջնորդությունը՝ ներկայացված դատախազ Պետրոս Պետրոսյանին։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Նշենք, որ այսօրվա նիստի ընթացքում Փաստաբանական թիմի անդամները վերահաստատել էին իրենց դիրքորոշումը դատախազ Պետրոսյանի նկատմամբ՝ պնդելով նրան դատական գործընթացից հեռացնելու անհրաժեշտությունը։

Միջնորդության մեջ պաշտպանները նշել են, որ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինը թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները։ Դատախազը, սակայն անտեսել է դրանք և որևէ դատավարական գործողություններ չի ձեռնարկել։

Պաշտպանները գտնում են, որ դատախազ Պետրոսյանը դրսևորել է կանխակալ վերաբերմունք և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։ Դատարանը նիստի ընթացքում լսել էր նաև տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների, ինչպես նաև մեղադրող դատախազների կարծիքները բացարկի միջնորդության վերաբերյալ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: