Նոր սպառնալիքներ և վտանգներ. սիրիական հակամարտությունը սրվում է
դիտումներ: 189
Հիշեցնենք, որ Թուրքիան դադարեցրել էր «Խաղաղության ակունք» գործողությունը Սիրիայում՝ պայմանավորվելով ԱՄՆ-ի հետ: Բացի այդ, հոկտեմբերի 22-ին տեղի ունեցան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնց արդյունքում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Այդ փաստաթղթում, ի թիվս այլոց, նշված էր, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները և սիրիական սահմանապահները համատեղ պարեկություն կանեն սահմանին և կօժանդակեն քրդական ստորաբաժանումների դուրսբերմանը: