Հայերեն   English   Русский  

​Լիբանանի բանկերն անկարգությունների պատճառով սահմանափակել են կանխիկ գումարներ հանելը


  
դիտումներ: 164

Զանգվածային բողոքի ցույցերով պայմանավորված ընդմիջումից հետո Լիբանանի բանկերը վերսկսել են աշխատանքը, և օտարերկրյա արժույթով հաշիվներից շաբաթական մինչև 1000 դոլար փող հանելու սահմանափակում են մտցրել:

Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, Լիբանանի բանկերի ասոցիացիան հայտնել Է, որ այս միջոցառումները լինելու են ժամանակավոր: Բացի այդ, նա ասել է, որ սահմանափակումները համաձայնեցված են Լիբանանի կենտրոնական բանկի հետ:

Միջոցների փոխանցումներն արտասահման բանկերը թույլատրելու են բացառապես անձնական արտակարգ պատճառների դեպքում: Արտասահմանից դրամական փոխանցումների սահմանափակումները չեղարկվել են:

Բանկերը փակվել էին անցած ամսվա երկրորդ կեսի ընթացքում, իսկ անցած շաբաթ բանկերի աշխատակիցները գործադուլ էին արել՝ պահանջելով ուժեղացնել անվտանգության միջոցներն իրենց աշխատանքի համար:

Լիբանանում զանգվածային բողոքներն սկսվել են հոկտեմբերի կեսերին տնտեսական ճգնաժամի դրդապատճառներով: Հոկտեմբերի 29-ին բողոքողների ճնշման ներքո հրաժարական տվեց վարչապետ Սաադ Հարիրին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: