Հայերեն   English   Русский  

53.506.300 ՀՀ դրամի չափով վնաս՝ շրջակա միջավայրին


  
դիտումներ: 90

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 44 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 53.506.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել 2.250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 32 դեպք, որից 27-ով առնչությամբ հաշվարկվել է 53.482.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 9-ով նշանակվել 1.080.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (77 հաճարենի, 33 բոխի, 1 ուռենի, 3 բալենի, 1 թխկի, 1 թեղի, 6 լորենի, 41 կաղնի) հաշվարկվել է 15.560.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4 խմ թափուկ վառելափայտ)՝ 72.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի, ապօրինի ծառահատման 2 դեպքով 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (72 բոխի, 222 հաճարենի, 10 կաղնի, 3 թխկի, 2 թեղի) հաշվարկվել է 36.727.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Փայտանյութի ապօրինի տեղափոխման 16 դեպքով հաշվարկվել է 1.075.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով (7.9 խմ վառելափայտ, 50.77 խմ թափուկ վառելափայտ) նշանակվել 530.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 բոխի) հաշվարկվել է 21.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք
Գեղարքունիք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0,7 խմ վառելափայտ) հաշվարկվել է 25.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 11.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի որսի 1 դեպքով (1 հատ սև կեռնեխ) հաշվարկվել է 1.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Սյունիք՝ նախկինում արձանագրված կաքավի ապօրինի որսի 1 դեպքով հաշվարկվել է 10.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք ։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք:

Արագածոտն՝ նախկինում արձանագրված լեռնային զանգվածի հանման և տեղափոխման աշխատանքների իրականացման 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ առանց մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման թույլտվության մթնոլորտ արտանետման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Երևան՝ նախկինում արձանագրված հողի բերրի շերտի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված ավազակոպճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Իրականացվել է 6 ստուգում։

Լոռի` նախկինում «Հազար ու մեկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կոտայք՝ նախկինում «Հով-Խաչ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Երևան՝ նախկինում «Լավ-Սար» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 13.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Երևան՝ նախկինում «Խաչհար» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Երևան՝ նախկինում «Շինպլյուս» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 879.170 ՀՀ դրամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: