Հայերեն   English   Русский  

9:1 հաշվով պարտության համար թիվ մեկ պատասխանատուն Արթուր Վանեցյանն է․ Արեն Մկրտչյան


  
դիտումներ: 145


9:1 հաշվով պարտությունը որևէ բացատրություն կամ արդարացում չունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը: Հաղորդում է news.am-ը:

«Ինչ տեղի է ունենում ՀՖՖ-ում վերջին շրջանում, մեզ համար անընդունելի է: Մենք գործկոմի փակ նիստում այս մասով մեր դիրքորոշումը հայտնել ենք»,-ասաց Մկրտչյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու գործկոմն ամեն դեպքում կողմ քվեարկեց Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը, Արեն Մկրտչյանը հայտարարեց. «Մենք ունեինք մեկ օր, որպեսզի հավաքականն ունենա մարզիչ ու անկախ նրանից, թե ով էր թեկնածուն, հանուն ֆուտբոլի պետք էր կողմ քվեարկել, հակառակ դեպքում հավաքականը չէր ձեւավորվի: Այդ դեպքում՝ թիմը թե Հունաստանի խաղում, թե Իտալիայի հետ խաղում խաղադաշտ չէր դուրս գալու եւ ստանալու էինք երկու տեխնիկական պարտություն»:
Հարցին, թե ո՞վ է մեղավոր 9-1 հաշվով խայտառակ պարտության համար, պատգամավորը պատասխանեց. «Բնականաբար, թիվ մեկ պատասխանատուն մարզիչն է, բայց մենք ունենք իրավիճակ, երբ Աբրահամ Խաշմանյանը ընդամենը 2-րդ խաղն է, որ գլխավորում է հավաքականը: Մեղավոր են բոլորը, իսկ թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահն է: Պետք է 9-1 հաշվով պարտությանը տան բացատրություն: Սա գործկոմի անդամների կարծիքն է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: