Հայերեն   English   Русский  

Առաջիկա օրերին Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով


  
դիտումներ: 176

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի նոյեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.80C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -8.50C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.60C





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: