Հայերեն   English   Русский  

Նուբարաշենի հոգեբուժարանում խնդիրը լուծվել է. Պացիենտներին թույլ է տրվել ընդունել հարազատների բերած սնունդը. ԱՆ


  
դիտումներ: 81

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել կապված Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում ստեղծված իրավիճակի հետ:

Պարզաբանման մեջ ասվում է. «Անդրադառնալով «Լարված իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում. 50-ից ավելի հիվանդներ հայտարարել են հացադուլ» վերտառությամբ նյութին, հայտնում ենք, որ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հաստատել է, որ պացիենտները հարց են բարձրացրել եւ պահանջում են իրենց հարազատների կողմից բերված սնունդը թույլատրել ընդունել:

Տնօրենը պարզաբանել է, որ սահմանափակումը պայմանավորված է եղել հիվանդների անվտանգության հետ` սննդային թունավորումներից զերծ պահելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով վերջին 1 ամսվա ընթացքում արձանագրված աղիքային վարակի փաստը:

Սերգեյ Խաչատրյանը նաեւ նշել է, որ ներկա պահին թե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, թե ոստիկանությունից ներկայացուցիչներ կան կենտրոնում, եւ որ հարցը կարգավորվել է: Բաժանմունքի բոլոր պացիենտները սնունդ ընդունել են»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: