Հայերեն   English   Русский  

Տեսչական մարմինը Ողջի գետի աղտոտման ահազանգի հետքերով կատարել է ջրի նմուշառում


  
դիտումներ: 71

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժինը և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները Ողջի գետի աղտոտման ահազանգի հետքերով համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել, կատարել նաև ջրի նմուշառում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից:

«Նոյեմբերի 18-ին համացանցում տարածված Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ՏԲ և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել տեսանյութում նշված վայրում։ Կատարվել է նաև ջրի նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-տեղեկացնում է տեսչական մարմինը:

Հայկական բնապահպանական ճակատը նոյեմբերի 18-ին ահազանգել էր, որ Ողջի գետը Կապանիմոտ հերթական անգամ աղտոտվել է՝ կից ներկայացնելով նաև քաղաքացիներից մեկի նկարահանած տեսանյութը:

Հոկտեմբերի 17-ին «911» ծառայություն ևս տեղեկություն էր հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը պարզել էր, որ վնասվել էՍյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Գետը որոշակիորեն աղտոտված է: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային կառույցի աշխատակիցները գետից նմուշառումներ էին վերցրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: