Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ում դատի են տվել էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողին


  
դիտումներ: 131

Կալիֆոռնիայի նահանգի գլխավոր դատախազ Կսավյեր Բեսերրան հայտնել է, որ հայց է ներկայացրել ամերիկյան էլեկտրոնային սիգարետների արտադրող Juul ընկերությանը, քանի որ, ըստ իշխանության տվյալների, նրա արտադրանքի գովազդային քարոզարշավը վեյփինգի համար ուղղված է պատանեկությանը:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով դատախազի թվիթերին:

«Մենք հայց ենք ներկայացնում Juul ընկերության դեմ՝ կապված առողջապահությունում ճգնաժամային իրավիճակի առաջացման համար պայմաններ ստեղծելու հետ: Juul-ը հայտարարում է, որ օգնում է մեծահասակներին հրաժարվելու սիգարետից, սակայն նրա վիրուսային շուկայավարությունը և վաճառքներն ուղղված են կալիֆոռնիացի պատանիներին և նրանց նիկոտինից կախվածության մեջ պահելու նպատակ են հետապնդում»,- ասված է դատախազի թվիթերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: