Հայերեն   English   Русский  

Նոյեմբերի 18-ից 19-ը բացահայտվել է հանցագործության 69 դեպք


  
դիտումներ: 54

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 69 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու` 13, խարդախության՝ 7, յուրացման կամ վատնման` 5, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, կողոպուտի, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, սպառնալիքի, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, ինքնավնասման, թմրանյութի իրացման, ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստի և 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ ունենալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: