Հայերեն   English   Русский  

Քննադատությանը պատասխանելու ամենահեշտ ձեւն է «իսկ դու՞ ով ես, որ քննադատես»-ը


Ռուբեն Մելիքյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 141

Քննադատությանը պատասխանելու ամենահեշտ ձեւն է «իսկ դու՞ ով ես, որ քննադատես»-ը,Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քննադատությանը պատասխանելու ամենահեշտ ձեւն է «իսկ դու՞ ով ես, որ քննադատես»-ը՝ իր տարբերակներով («սաղ քանդել եք, հիմա էկել եք ի՞նչ եք խոսում», «ինչո՞ւ շուտ չէիր խոսում», «շուտով բոլորով կտեսնենք, թե Դուք/Ձերոնք/Ձեր բաջանաղը ինչեր է արել, ու ավելի լավ է՝ լռեք», «ես ոչինչ չունեմ պարզաբանելու մերժվածներին/կոռումպացվածներին/նախկիններին», «դու այսինչի կուսակիցն ես/ընկերն ես/կողքը նստածն ես/ուսմասվարն ես, էդքանից հետո՝ ես քեզ հետ ի՞նչ խոսեմ» եւ այլն)։

Եթե ուզում ես բանավեճը տեղափոխել «դիսկրեդիտացիայի» դաշտ, միշտ կարող ես։ Միշտ։ Որովհետեւ սրբեր ու հրեշտակներ չկան։ Ավելին, մեկ «դիսկրեդիտացիոն փաստարկը» միշտ ստվերելու է տասը բովանդակայինը։

Մինչդեռ «դիսկրեդիտացիոն բանավեճը» (եթե իհարկե «բանավեճ» բառը տեղին է) սպանում է խոսքի ազատության բուն էությունը՝ ճշմարտությունը վեճի մեջ ի հայտ բերելու գործառույթը։

Իսկ դիսկրեդիտացիոն բանավեճին ապավինողները հեռանկարում միշտ կորցնելու են, քանի որ սրբեր ու հրեշտակներ այնուամենայնիվ չկան։ Իսկ «դիսկրեդիտացիոն հարվածներին» երբեմնի ծափահարողները վաղն էլ են ծափահարելու։ Արդեն հակադարձ դիսկրեդիտացիաներին։

Իսկ արդյունքում՝ բոլորով կորցնելու ենք հավատը հերթական ժողովրդավարական արժեքի՝ խոսքի ազատության հանդեպ։ Ու արդեն կորցնում ենք։






Մեկնաբանություններ - 1

agob.k     19.11.2019 bar.rupen nikoli nman tavajan mi hokeqan hankarum unejog pogojayin laqodin betk ji arGek dal vorov arten bgjvaj a
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: