Հայերեն   English   Русский  

Այնպես են ներկայացնում՝ ասես բուհական համակարգը երկու ոտքով կաղում է, բայց այդպես չէ. Յուրի Ավետիսյան


  
դիտումներ: 194

Ներկայացրինք մեր պահանջները։ Ինձ թվում է՝ քննարկումը շահավետ էր։

Ըստ նախագծի նոր տարբերակի, որը կներկայացվի մի քանի օր հետո, նախատեսում է դեկանների ընտրություն, ոչ թե ռեկտորի կողմից նշանակում։ Դա լուրջ առաջընթաց է, որը կարող է նաև հույս ներշնչել, որ հետո ձևավորվող ակադեմիական խորհուրդն իր քննարկումներում ավելի օբյեկտիվ կլինի հայոց լեզվի կամ հայոց պատմության պարտադիր կամ ոչ պարտադիր լինելու հարցում։

Այս մասին այսօր՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը։

«Ես մնում եմ այն կարծիքին, որ հայոց լեզվի դասավանդումը պետք է նոր օրենքում իրավունքի ուժով ամրապնդվի մինչև կունենանք բավարար չափով համակարգված հանրակրթություն, որպեսզի ավագ դպրոցը կատարի իր դերը։ Պետք է կարգի բերենք մեր ավագ դպրոցը։ Մտածում եմ, որ ավագ դպրոցն իր դերակատարումը չի իրականացնում։ Պետք է լուրջ և գործնական քայլեր կատարվեն։ Ես այսօր այդ քայլերը չեմ տեսնում։ Երկու տարի է անցել, պետք է արդեն փոխված լինեին դպրոցական ծրագրերը կամ չափորոշիչներն արդեն մասնագետների սեղանին դրված լինեին, որ մտածեին նոր դասագրքերի մասին։ Մի տեսակ հապաղում են։ Այնպես են ներկայացնում, թե բուհական համակարգը երկու ոտքով կաղում է, սակայն դա այդպես չէ», -ասաց Ավետիսյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: