Հայերեն   English   Русский  

​Փաշինյանը ոչ թե մեկ, այլ երկու հատված է «կտրել-հանել»՝ Նոր Կտակարանի իր ամենասիրած կտորներից մեկը մեջբերելիս...


Արմեն Հակոբյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 253

Ո՞վ չգիտե, որ երկրիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ այնքան վաղուց խմբագիր է եղել: Երևի այդ տարիներից է բնավորություն դարձել հանդիպած ցանկացած տեքստ խմբագրելը: Հետո՞ ինչ, որ դա Ղուկաս ավետարանիչի գրած-խմբագրած տեքստն է՝ Ավետարան ըստ Ղուկասի:

Դժվար է ասել, թե «փի-ար»-ի ի՞նչ մուսաներ էին դրդել Նիկոլ Փաշինյանին, բայց մարդը բռնել ու «Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը» վերտառությամբ կիրակի օրով ֆեյսբուքյան գրառում էր արել, ավելի կոնկրետ՝ մեջբերել էր Ավետարան ըստ Ղուկասի 19-րդ գլխի «Տասը մանասի առակը»:

Դե, երևի, որ Փաշինյանի «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը ասել էր, թե՝ ինքը քրիստոնյա է, բայց հավատացյալ չի, որ ցավալի է իրեն համար, որ իր 7 տարեկան թոռնիկն աղոթում է, «քայլականների» մեծավորը որոշել էր հավատի ու Աստվածաշնչի հետ կապված մի բան ասել, դրանով էլ, թերևս, «ցրել» յուրային պատգամավորի անկապ արտահայտությամբ հարուցված ծիծաղամրրիկը: Չեմ պնդում, բայց՝ ենթադրելի տարբերակ է:

Հա, բայց հարզվեց նաև, որ Նիկոլ Փաշինյանը Նոր Կտրակարանի իր սիրած հատվածներից մեկը յուրովի էր մեջբերել: Դա, իհարկե, Աստվածաշնչից տեղյակ բազմաթիվ օգտատերեր միանգամից արձանագրեցին, նկատելով, որ նշված հատվածը մեջբերված է կրճատված, այն է՝ խմբագրված: Բացի այն, որ աջուձախից սկսեցին դիտողություններ հնչել ժողվարչապետիս հասցեին, թե Ավետարանը խմբագրել-աղճատելը աղանդավորներին է բնորոշ և այլն, և այլն, հարց ծագեց, թե հատկապես Նոր Կտակարանի «ամենասիրած կտորից» ի՛նչ կտոր է Փաշինյանը «կտրել-հանել»:

Դա էլ, իհարկե, բազմաթիվ օգտատերեր արագ պարզեցին, նկատելով, որ վարչապետը «խմբագրել» կամ «մոնտաժել» էր հետևյալ հատվածը, Ավետարան ըստ Ղուկասի 19-րդ գլխի 14-րդ ֆրազը. «Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրա թագավորի»»:

Բռնել ու այդ կտորը Նիկոլ Փաշինյանը դրել էր մի կողմ: Դժվար է ասել, դա ԱԱԾ-ին տրված վերջին աղմկա ու գումարած՝ ծիծաղահարույց հանձնարարականի հետ ի՞նչ կապ ունի, բայց դե՝ կայացած եղելություն է, որ խմբագրել էր:

Սակայն ողջ հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ևս մի կտոր էր «խմբագրել» կամ կտրել-հանել, ինչպես վստահեցնում է՝ Նոր Կտակարանի իր սիրած մասից: Դրա վրա համարյա ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Բանն այն է, որ ում մասին ասվում է, թե քաղաքացիներն ատում էին նրան, ի վերջո, թագավորում է, և առակի վերջում ասում է բառացիորեն հետևյալը. «Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագավորեմ իրենց վրա, բերե՛ք այստեղ և սպանեցե՛ք իմ առաջ»:

Հիմա հարց է ծագում. Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի իր «ամենասիրած կտորներից» մեկը հավանում է ի՞ր խմբագրությամբ, թե՞, այնուամենայնիվ՝ բնօրինակով, այն է՝ ըստ Ղուկասի: Թե՞ Նիկոլ Փաշինյանը Նոր Կտակարանի այդ կտորից գիտակցաբար դուրս թողնված հատվածներն է ամենից շատ հավանում, հատկապես՝ թշնամիներին պատերին ծեփե... կներեք, բերելու և իր առաջ սպանելու մասին բավականին ճակատային արտահայտությունը:

Ուղղակի Երկրի վրա մի 2000 տարի է անցել այն բանից հետո, ինչ նման բան է ասվել, և թշնամիներին ուղղակիորեն սպանելու մասին, թեկուզ Նոր Կտակարանում գրված արտահայտությունը հենց այդպես մեջբերելը կարող է մի քիչ այնպես չհասկացվել: Մանավանդ, եթե անընդհատ ձգտում ես գոնե ժողովրդավարական ու առաջադեմ քեզ ի ցույց դնել, գոնե՝ արտասահմանցիների մոտ ու արտասահմաններում:

Մի խոսքով, Աստվածաշնչից մեջբերումներ անելիս էլ արժե շրջահայաց լինել: Չնայած, այդ որ մի քայլի վրա են շրջահայաց, որ... Լավ, դա արդեն մեկ ուրիշ խոսակցության նյութ է:

Արմեն Հակոբյան






Մեկնաբանություններ - 1

agob.k     19.11.2019 nikol hrahank a dver sadananer ovker yn barzel zarmanali a nikol chat lav kidi ovker yn aet sadananer anchucht ink yv ir chrjabadn a
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: