Հայերեն   English   Русский  

Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել


  
դիտումներ: 1219

Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին։

«Պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է՝ 44 տարեկան։ Պայթյունի հետեւանքով՝ ոտքը վնասվել է եւ ծնկից ներքեւ անդամահատվել , անհրաժեշտության դեպքում հնարավոր է տեղափոխվի Երեւան»,– ասաց Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ պայմանագրային զինծառայողն ունի 2 երեխա, որոնք սովորում են երեւանյան բուհերում ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: