Հայերեն   English   Русский  

Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչու են աշխատանքից ազատվել Մովսես Հակոբյանն ու նրա 2 տեղակալները


  
դիտումներ: 195

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչու են աշխատանքից ազատվել ռազմական գլխավոր տեսչության ղեկավար Մովսես Հակոբյանն ու նրա երկու տեղակալները:

Ինչպեսդ նշում է Հովհաննիսյանը՝ ռազմական գլխավոր տեսչությունը անվանափոխվելու է և տեղափոխվելու Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից, աշխատանքից ազատվել էին նաև նրա տեղակալներ Կամո Քոչունցն ու Վաչագան Ներսեսյանը։

Հավելենք, որ Ռազմական գլխավոր տեսչությունը գտնվում էր ՀՀ նախագահի ենթակայության ներքո։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: