Հայերեն   English   Русский  

Մեզ համար չկա վերադարձ անցյալին, լինի դա սահմանների թե կարգավիճակի առումով


Դավիթ Բաբայան,ֆբ գրառում


  
դիտումներ: 346

Ե՛վ պաշտոնական #Ստեփանակերտ/ը, և՛ ընդհանրապես բոլոր նրանք, որոնք առաջին հերթին կարևորում են մեր ազգային շահը, միասնականությունը, պետք է ամեն ինչ անեն, որ երկու հայկական պետությունների

փոխհարաբերությունները իրոք լինեն միասնական, որ որևէ ճեղքում, որևէ անհամաձայնություն չլինի, առավել ևս թշնամանք չլինի։ Եվ սա բոլորիս պարտքն է, անկախ նրանից՝ ով ինչ պաշտոն է զբաղեցնում և անկախ նրանից՝ ով ինչ անցյալ, ներկա ունի։ Եվ մեր ԶՈՒ-ն միշտ այդ մոտեցմամբ են առաջնորդվել, դրա համար էլ մեր սահմանները անառիկ պահում են։

Ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդ միասնականությունը պահպանվի, իսկ մտածել, որ Արցախի հարցը շուտափույթ լուծել ցանկացած ձևով և ձերբազատվել այսպիսի ծանրությունից, կարծում եմ, եթե նույնիսկ կան այդպիսի մարդիկ, ապա սա կհանգեցնի հայոց պետականության կործանման, որովհետև Հայաստանն աշխարհաքաղաքական առումով իրենից գործոն, հետաքրքրություն է ներկայացնում այնքան, որքան կա #Արցախ-#Հայաստան կենսունակ Հանրապետություններ։ Առանց դրա #ՀՀ-ն գործոն չի լինելու, առանց դրան ՀՀ-ն վերածվելու է օբյեկտի, թատերաբեմի, որի կործանումը շատ կարճ ժամանակի արդյունք է լինելու։ Եվ սա պետք է բոլորս լավ հասկանանք։

Մենք միշտ ասել ենք հետևյալը, որ առաջին հերթին պատրաստ ենք #Ադրբեջան/ի հետ քննարկել ցանկացած հարց, որ կողմնակից ենք #ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման, բայց դա չի նշանակում, որ մենք թույլ ենք, վախենում ենք և մեզ համար չկա վերադարձ անցյալին, լինի դա սահմանների թե կարգավիճակի առումով։ Եվ եթե ՀՀ վարչապետն ասում է, որ չկա տարաձայնություն, հետևաբար, պաշտոնական ԵՐևանը նույն այդ գաղափարների շուրջ է կառուցում իր քաղաքականությունը։ Տվյալ դեպքում սա հայ ժողովրդի հավաքական մոտեցումն է, որովհետև չի կարող լինել վերադարձ անցյալին։

Ինչպես կարող ենք մենք պատկերացնել #Քարվաճառի անցումը Ադրբեջանին, որտեղ սկիզբ են առնում մեր ջրային պաշարները, ո՞վ կարող է այդ քայլին գնա և վտանգի ողջ Հայաստանը կամ նոր ցեղասպանության վտանգ տակ դնի։ Չեմ կարծում, որ որևէ ողջամիտ և հայրենասեր մարդ գնա այդ ճանապարհով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: