Հայերեն   English   Русский  

Մի վրա են տվել, մի վրա. էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ հերն ու մեր...


Արծրուն Պեպանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 985

30-40 մարդ իրենք իրենց համար հավաքվել, երկրի խնդիրներից են խոսում:

Մի վրա են տվել, մի վրա. էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ հերն ու մեր...

Լսեք, դուք հո հիմար չե՞ք...
Մարդիկ են, հավաքվել են. ձեզ ի՞նչ....
Իրավունք չունե՞ն...
Դուք որ ձեր ընկերների, խոհակիցների հետ հավաքվում եք, հաշիվ տալի՞ս եք ուրիշներին...
Այդ մարդիկ մաքսիմում մի օր գալու են ձեր քվեն ուզեն, դուք էլ եթե դեմ լինեք, կարող եք ասել՝ ետ դարձ, քայլով մարշ:
Այդ դեպքում այս բոլոլայի իմաստը ո՞րն է:

Կանչում են՝ թալանչի են:
Եթե իրենք իրականում թալանչի են, ապա դուք որդ եք, քանի որ այնքան չկաք, որ թալանչիներին բանտ նստեցնեք...
Ու այս խելքով ուզում եք երկիր պահե՞լ:
Հա՞...

Հգ ենթադրյալ կառույցի անդամ չեմ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: