Հայերեն   English   Русский  

Խոշոր վթար Տավուշում. «Գետափ» ռեստորանի մոտ ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Volkswagen Passat-ը.կա 4 վիրավոր


  
դիտումներ: 435

Տավուշի մարզում, այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10:20-ի սահմաններում Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 102-րդ կմ հատվածում՝ «Գետափ» ռեստորանսյին համալիրի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Passat մակնիշի 34 MN 309 համարանիշի եւ BMW 518 մակնիշի 69 58 տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն, որտեղից մեկին ռեանիմոբիլով տեղափոխել են Երեւանի հիվանդանոցներից մեկը:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: