Հայերեն   English   Русский  

Դատախազությունն արձագանքել է Արթուր Բաղդասարյանի կողմից ապօրինաբար գույք ձեռք բերելու լուրին


  
դիտումներ: 519

ՀՀ գլխավոր դատախազությունը մի քաղաքացուց Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գույքի ապօրինի օտարման վերաբերյալ հաղորդում է ստացել, որն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատն անօրինական ճանապարհով անհատույց ձեռքբերելու մեջ կասկածվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը և «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Գույքի արժողությունը կազմում է շուրջ 5 մլն դոլար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: