Հայերեն   English   Русский  

Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հայտարարությունը


  
դիտումներ: 198

ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Սույն թվականի նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել երեք հարց.

1) ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության ոլորտերի հստակեցման, ենթահանձնաժողովների կազմավորման համար պատասխանատուների ընտրության և հանձնաժողովի առաջիկա աշխատանքներին առնչվող հարցերի քննարկում:

2) 2019 թվականի նոյեմբերի 7-ին ՀԽ նիստում պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի կողմից արված հայտարարության (https://www.youtube.com/watch?v=9kVjpHZbpwo&t=316shttps&fbclid=IwAR0APTe2bINKylLwOHblC8AYm-p1ugLqKph4_Ry5b6rzmH1nkF6raTAhkd0) քննարկում:

3) ՀԽ-ում ստեղծված իրավիճակի քննարկում և ՀԽ հետագա գործունեության արդյունավետության բարձրացման ուղղված հարցերի քննարկում:

Օրակարգի առաջին հարցի քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամները, հաշվի առնելով ՀԽ կանոնադրությամբ սահմանված պետաիրավական հարցերի հանձնաժողովի գործունեության ոլորտները, նպատակահարմար են համարել առանձնացնել ներքոնշյալ ենթահանձնաժողովների գործունեության տիրույթները և նշանակել են այդ ենթահանձնաժողովների կազմավորման պատասխանատուներին:

Դրանք են.

Իրավական մշակույթի ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Խաչատուր Մարոզյան)

Իրավական իրազեկության ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Արզուման Հարությունյան)

Անցումային արդարադատության ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Դավիթ Ալեքսանյան)

Ընտրական ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Գերասիմ Բարսեղյան)

․ Կոռուպցիայի դեմ պայքարի ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Տիգրան Մաթևոսյան)։

Օրակարգային համարվող երկրորդ հարցով քննարկվել է սույն թվականի նոյեմբերի 7-ին ՀԽ նիստում ՀԽպետաիրավականհարցերիհանձնաժողովինախագահ, ԻրավաբաններիհայկականասոցիացիայինախագահԿարենԶադոյանի

հրաժարականտալու հայտարարությունը: Չնայած հանձնաժողովի անդամների կողմից պրն․ Զադոյանի աշխատանքն արդյունավետ գնահատելուն և կոչերին չպնդել իր հրաժարականը, այնուամենայնիվ, Զադոյանը, hավատարիմ մնալով նոյեմբերի 7-ին ՀԽ նիստում իր կողմից ստանձնած հանձնառությանը, դիմում է ներկայացրել ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի (ՀԽ անդամի) լիազորությունների դադարման մասին,

Օրակարգային համարվող երրորդ հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը կարևորել է Հանրային խորհրդի դերի վերարժևորումը, կառույցը մոդեռնիզացիայի ենթարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ներգրավմամբ ՀԽ գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքային քննարկումների անցկացումը։ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դիմել է ՀՀ վարչապետին, հանրային խորհրդին և բոլոր շահագրգիռ կողմերին` Հանրային խորհրդի վերարժևորմանը, խնդիրներին, մոդեռնիզացիայի իրականացման անհրաժեշտությանն ու աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված աշխատանքային քննարկում կազմակերպելու առաջարկով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: