Հայերեն   English   Русский  

​Ճակատագրի հեգնանքը. տեղական խորհուրդը հեղեղվել է բնապահպանության միջոցառումները մերժելուց 2 րոպե անց


  
դիտումներ: 456

Վենետո տարածաշրջանային խորհուրդը Իտալիայի հյուսիսում (Վենետիկի վարչական կենտրոնը) հեղեղվել է, հենց որ մերժել է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի միջոցների ձեռնարկումը: Ինչպես հայտնել է խորհրդի անդամ, շրջակա միջավայրի կոմիտեի փոխնախագահ Անդրեա Զանոնին իր ֆեյսբուքյան էջում, դա տեղի է ունեցել անմիջապես 2020 թվականի բյուջեի քննարկումից հետո:

«Ճակատագրի հեգնանքով պալատը հեղեղվեց 2 րոպե անց, երբ «Լիգա Վենետան», «Իտալիայի եղբայրները» և «Առաջ, Իտալիա» կուսակցությունը մերժեցին մեր լրացումները կլիմայի փոփոխության խնդիրների լուծման համար»,- գրել է սոցցանցում Զանոնին:

Առաջարկված միջոցների թվում են եղել ներդրումները էներգիայի վերականգնվող աղբյուրներում, դիզելային ավտոբուսների փոխարինումը, աղտոտված վառարարանների օգտահանությունը և պլաստիկի օգտագործման նվազեցումը:

Ինչպես հաղորդվում է խորհրդի կայքում, ջրհեղեղի պատճառով նրա հաջորդ նիստերը տեղափոխել են հարևան քաղաք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: