Հայերեն   English   Русский  

Դատարանը քննում է «ՄԱՊ-ի Ալիկի» կալանքի հարցը


  
դիտումներ: 292

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի, այսօր՝ նոյեմբերի 15-ին, քննում է գործարար, նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:

Նշենք, որ նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Ալեքսան Պետրոսյանը և նրա որդին ձերբակալվել են, սակայն ավելի ուշ ազատ են արձակվել։

Փակ նիստն ընթանում է արդեն մի քանի ժամ։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի և նրա որդու գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տալիս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: